Մասնագիտական կողմնորոշման այցերը ՇՊՀ-ում շարունակվում են

Մասնագիտական կողմնորոշման նպատակով ՇՊՀ-ում էին Շիրակի մարզի Պեմզաշեն, Կամո և Ազատան համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտները:

Հյուրերը ճանաչողական շրջայց են կատարել բուհում, ծանոթացել կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հիմնական ուղղություններին, այդ թվում՝ նաև համալսարանի ստուդիայում, որտեղ լսել են հեռուստատեսության և լրատվական ծառայության աշխատանքներին առնչվող մեկնաբանությունները:

Աշակերտների հագեցած օրն ավարտվել է խմբակային լուսանկարով:

« of 6 »