Մասնագիտական կողմնորոշման այցերը ՇՊՀ շարունակական բնույթ են կրում

ՇՊՀ-ում էին Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի և Ոսկեհասկի միջնակարգ դպրոցի աշակերտները:

Ապագա դիմորդներն իրենց մասնագիտական կողմնորոշման հարցում ապավինել էին համալսարանի մասնագետներին:

Նրանք այսօր հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալու ֆակուլտետների և ամբիոնների աշխատանքներին, լսել մասնագետների մեկնաբանություններն ու դասախոսությունները:

Աշակերտների ճանաչողական այցն ավարտվել է խմբակային լուսանկարով:

« of 5 »