Մասնագիտական կողմնորոշման այցերը ՇՊՀ շարունակվում են
Շիրակի պետական համալսարանում էին Շիրակի մարզի Վահրամաբերդի և Հացիկի միջնակարգ դպրոցների աշակերտները:
Շրջայցի ընթացքում աշակերտները եղան բուհի բոլոր ֆակուլտետներում, հանդիպեցին ամբիոնների ղեկավարների և դասախոսների հետ:
Հանդիպման ընթացքում բուհի ներկայացուցիչները պատասխանել են նրանց հուզող հարցերին՝ այդ թվում նաև մասնագիտությունների, ընդունելության կարգի ու ժամկետների վերաբերյալ։
Ի դեպ, նշենք, որ ներկաներից շատերը հետաքրքրված էին բուհում առկա մի շարք մասնագիտություններով, դասավանդվող օտար լեզուներով, միջազգային կրթական ծրագրերով և վարձավճարներին ու զեղչային համակարգին առնչվող հարցերով: