«Մանկավարժության թվայնացում. ուսումնառողների տեսակետ» խորագրով միջազգային ուսանողական գիտաժողով

Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը 2025թ. նոյեմբերի 20-21-ը կազմակերպում է «Մանկավարժության թվայնացում. ուսումնառողների տեսակետ» խորագրով միջազգային ուսանողական գիտաժողովը:

Գիտաժողովը կանցկացվի առկա, հեռակա և հեռավար ձևաչափերով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ. նոյեմբերի 14-ը լրացնել մասնակցության հայտը՝ նյութերն ուղարկելով irco@mpgu.su էլ. հասցեին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):