«Մանկավարժական կադրերի շարունակական կրթության տարածաշրջանային կլաստերների զարգացումը» 4-րդ միջազգային մանկավարժական ֆորում

Վ. Պ. Աստաֆևի անվան Կրասնոյարսկի պետական մանկավարժական համալսարանը 2025թ. նոյեմբերի 20-21-ը կազմակերպում է «Մանկավարժական կադրերի շարունակական կրթության տարածաշրջանային կլաստերների զարգացումը» 4-րդ միջազգային մանկավարժական ֆորումը:

Ֆորումը կանցկացվի հիբրիդային ձևաչափով:

Ֆորումին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ. հոկտեմբերի 30-ը մասնակցության հայտն ուղարկել forumkspu.@yandex.ru էլ. հասցեին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):