Մայրության և գեղեցկության տոնը ՇՊՀ-ում

ՇՊՀ-ում  Ապրիլի 7-ը տոնական էր՝ բուհի ղեկավարության նախաձեռնությամբ հանրույթը նշում էր Մայրության և գեղեցկության օրը։

Տոնական օրվան էր նվիրված բուհի Դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի ուսանողների նկարների ցուցահանդեսը, որի բացման խոսքով հանդես եկան Սպորտի և արվեստի ամբիոնի դասախոսներ Վ. Խաչատրյանը, Ա. Պապոյանը և Ա. Մարգարյանը՝ կարևորելով նման միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը:

Միջոցառումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում՝  Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային քառյակի կատարումների ուղեկցությամբ։

« of 3 »