Հրավիրում է «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագիրը
Մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարվա համար «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի դիմումների առցանց ընդունելությունը (հղումը՝ https://stipendiumhungaricum.hu/apply/): Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առաջարկվում է շուրջ 30 կրթաթոշակ:
«Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել կարճաժամկետ (առանց ավարտական վկայականի), բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի, հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերով ուսումնառելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները:
Դիմումների առցանց ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի հունվարի 15-ն է, ժամը՝ 14:00 (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով):
Դիմորդների ուղեցույցը կարող եք գտնել հետևյալ հղմամբ. https://stipendiumhungaricum.hu/wp-content/uploads/2025/11/Application_Guide_for_the_Stipendium_Hungaricum_Programme_2026_27_final.pdf, https://www.youtube.com/playlist?list=PLLs7QHC2TiRiCJhjBJ5a8PAaZS7WoCqLU:
Գրանցվելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ կրթաթոշակային ծրագրին ներկայացվող պայմաններին, որոնք հասանելի են դիմումի ուղեցույցներում՝ https://stipendiumhungaricum.hu/wp-content/uploads/2025/10/BA_MA_OTM_Call_for_Applications_2026_27.pdf, https://stipendiumhungaricum.hu/wp-content/uploads/2025/10/PhD_Call_for_Applications_2026_27.pdf: