ՀՀ ԲԿԳԿ-ի կողմից ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում ընդգրկված «Գիտությունը սպորտում. արդի հիմնախնդիներ» պարբերականում հոդվածների տպագրություն

ՀՀ ԲԿԳԿ-ի կողմից ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում ընդգրկված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Գիտությունը սպորտում. արդի հիմնախնդիրներ» պարբերականի 2026թ.-ի N1(17)-ի հոդվածներն ընդունվում են մինչև 2026թ. մարտի 1-ը:

Պարբերականում հրատարակվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների գիտական և գիտամեթոդական հոդվածներ։

Հոդվածներն ընդունվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):

Պարբերականում հոդվածների տպագրման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: