«Հին Հայաստանի և Առաջավոր Ասիայի քրմական հաստատությունների շուրջ» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Պատմության և իրավագիտության ամբիոնում անցկացված սեմինարը նվիրված էր Հին Հայաստանի և Առաջավոր Ասիայի քրմական հաստատություններին։

Բանախոսն էր  պ.գ․թ.  Լուսինե Պետրոսյանը։

Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ Պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչ Արշավիր Գասպարյանը՝  կարևորելով նմանատիպ  սեմինարների կազմակերպման անհրաժեշտությունը։

Իր զեկույցի ընթացքում  Լ. Պետրոսյանն անդրադարձավ   քրմական դասի  գործառույթներին,  հասարակական դիրքին,  գաղափարական, քաղաքական ու ռազմական իշխանության դրսևորումներին։

Մասնակիցների կողմից առաջ քաշվեցին  ուշագրավ դիտարկումներ ու հարցադրումներ, որոնք քննարկվեցին կառուցողական մթնոլորտում։