ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանը մեկնարկել է 2026-2027 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որի շրջանակներում իրականցվելու է միայն հետազոտական պրակտիկա: Ծրագրին կարող են դիմել ՇՊՀ մագիստրոսական կրթական ծրագրի 1-րդ կուրսի և հետբուհական կրթական ծրագրի բոլոր կուրսերի ուսումնառողները՝ ներքոհիշյալ մասնագիտությունների գծով։

Ակադեմիական շարժունությունն իրականացվում է 5 ամսով:

Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 28-ը ներառյալ: Հայտադիմումը պետք է լրացնել հետևյալ հղումով՝  https://uvamobplus2.uva.es/publico/apply

Նախքան դիմելը խնդրում ենք ուշադիր ծանոթանալ հետևյալ հղումներով ներկայացված տեղեկատվությանը — https://uvamobplus2.uva.es/publico/courses

https://uvamobplus2.uva.es/publico/download/187/en/1st_CALL_PHD_MA_EN.pdf

Պրակտիկայի անցկացման ժամանակահատվածը.

  • 1-ին կիսամյակ՝ 15/09/2026 – 15/02/2027
  • 2-րդ կիսամյակ՝ 15/02/2027 – 31/07/2027:

Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության կենտրոն՝ Բ2-16 սենյակ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00, ինչպես նաև գրել shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 077 069 126 հեռախոսահամարին:

Մասնագիտությունները (մագիստրատուրա, հետբուհական)

  1. Կրթություն (մագիստրատուրա, հետբուհական)
  2. Մանկավարժական գիտություն (մագիստրատուրա, հետբուհական)
  3. Պատմություն և հնագիտություն (մագիստրատուրա, հետբուհական)
  4. Փիլիսոփայություն և էթիկա (մագիստրատուրա, հետբուհական)
  5. Լեզուներ (մագիստրատուրա, հետբուհական)
  6. Գրականություն և լեզվաբանություն (միայն մագիստրատուրա)
  7. Տնտեսագիտություն (մագիստրատուրա, հետբուհական)
  8. Իրավունք (մագիստրատուրա, հետբուհական)
  9. Կենսաբանական և հարակից գիտություններ (մագիստրատուրա, հետբուհական)
  10. Բնական միջավայրեր և վայրի աշխարհ (մագիստրատուրա, հետբուհական)
  11. Քիմիա (մագիստրատուրա, հետբուհական)
  12. Ֆիզիկա (մագիստրատուրա, հետբուհական)
  13. Մաթեմատիկա (մագիստրատուրա, հետբուհական)
  14. ՏՀՏ, (մագիստրատուրա, հետբուհական)
  15. Ծրագրային ապահովման և կիրառական ծրագրերի մշակում և վերլուծություն (մագիստրատուրա, հետբուհական)
  16. Շրջակա միջավայրի պաշտպանության տեխնոլոգիա (մագիստրատուրա, հետբուհական)
  17. Սննդի վերամշակում (մագիստրատուրա, հետբուհական)
  18. Անտառագիտություն (մագիստրատուրա, հետբուհական)
  19. Առողջապահություն (մագիստրատուրա, հետբուհական)
  20. Գյուղատնտեսություն, անտառտնտեսություն, ձկնորսություն, անասնաբուժական, միջառարկայական ծրագրեր (միայն հետբուհական)