ՇՊՀ-ի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների մրցույթի արդյունքում բուհ ընդունված բոլոր դիմորդներին

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների մրցույթի արդյունքում բուհ ընդունված բոլոր դիմորդներին խնդրում ենք ս.թ. նոյեմբերի 3-ին ժամը 10-ից 17-ը ներկայանալ ՇՊՀ ընդունող հանձնաժողով /ՇՊՀ գլխավոր մասնաշենք, առաջին հարկ, Դ1-17 աշխատասենյակ/, իրենց հետ ունենալով ներքոհիշյալ փաստաթղթերը.
Միասնական քննություն հանձնած և բուհ ընդունված դիմորդները ներկայացնում են՝
. Անձը հաստատող փաստաթղթի և ՀԾՀ /սոցիալական քարտ/ – ի պատճենը
. Ավարտական փաստաթուղթ /ատեստատ կամ դիպլոմ/
. 4 լուսանկար 3*4 չափսի
. Միասնական քննության վկայագիր /առկայության դեպքում/
Ներբուհական քննություն հանձնած և բուհ ընդունված դիմորդները ներկայացնում են միայն ավարտական փաստաթուղթ /ատեստատ կամ դիպլոմ/

Հեռակա ուսուցման ընդունելության քննությունների մրցույթի արդյունքում բուհ ընդունված բոլոր դիմորդների անուն ազգանունները՝ ստորև։