Հեծանվային արշավը՝ առողջ ապրելակերպի խթանման միջոց
Ուսանողական առօրյան առավել հետաքրքիր ու բազմազան դարձնելու, ինչպես նաև առողջ ապրելակերպը խթանելու և ֆիզիկական ակտիվության մակարդակը բարձրացնելու նպատակով Շիրակի պետական համալսարանի հերթական ուշագրավ միջոցառումը հեծանվային արշավն էր։
Արշավը մեկնարկեց ՇՊՀ բակից։ Սպորտի և արվեստի ամբիոնի վարիչ Գ․ Աղանյանի և «Հեծանվային սպորտ» դասընթացի դասախոս Կ․ Արամյանցի ուղեկցությամբ ուսանողները շարժվեցին Գյումրի-Մայիսյան-Հովունի-Գյումրի երթուղով։
Առողջ ապրելակերպի և հեծանվային սպորտի մշակույթի տարածմանը միտված նման միջոցառումները Շիրակի պետական համալսարանում արդեն դարձել են գեղեցիկ ավանդույթ։