Հեծանվային արշավ՝ ՇՊՀ ուսանողների մասնակցությամբ

Հոկտեմբերի 11-ին Շիրակի պետական համալսարանի ուսանողների մասնակցությամբ տեղի կունենա հեծանվային արշավ՝ ՇՊՀ – Մայիսյան – Հովունի-ՇՊՀ  երթուղով։

Արշավի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել առողջ ապրելակերպը և բարձրացնել ֆիզիկական ակտիվության մակարդակը։

Այսօր Սպորտի և արվեստի ամբիոնի վարիչ Գ․ Աղանյանը և «Հեծանվային սպորտ» առարկայի դասախոս Կ․ Արամյանը   նախապատրաստական հանդիպում անցկացրին արշավի մասնակիցների հետ։

Հանդիպման ընթացքում Կ․ Արամյանը  սահիկաշարի միջոցով ներկայացրեց հետևյալ թեմաները․

  • Ինչ է հեծանվասպորտը
  • Հեծանվավարումն ու հեծանիվի խնամքը
  • Վարքագիծը հեծանվային արշավի ընթացքում
  • Անվտանգության կանոնները հեծանիվ վարելիս և արշավի ընթացքում
  • Ինչպես պատրաստվել հեծանվային արշավին։
IMG_6151
« of 5 »