«Հայ-քրդական հարաբերությունները Հայկական հարցի համատեքստում՝ XIX դարի վերջին և XX դարի սկզբին» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանի Պատմության և իրավագիտության ամբիոնում կայացավ «Հայ-քրդական հարաբերությունները Հայկական հարցի համատեքստում» (XIX դարի վերջ և XX դարի սկիզբ) թեմայով գիտական սեմինար, որին ներկա էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Բանախոսն էր նույն ամբիոնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Ա. Գասպարյանը:
Նա փաստական ծավալուն տեղեկությունների հիմա վրա ներկայացրեց հայ-քրդական հարաբերությունների զարգացման գործընթացը, դրանց բնույթը, հակահայկական ուղղվածությունը, ինչպես նաև քրդական գործոնի բացասական ազդեցությունը Հայկական հարցի զարգացման ու լուծման տեսանկյունից:
Ա. Գասպարյանն անդրադարձ կատարեց նաև քրդական հարցի դրսևորման ուղղություններին, սոցիալ-տնտեսական, քաղաքական ու կրոնական դրդապատճառներին, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի նկատմամբ քրդերի որդեգրած հավակնություններին:
Հիմնական ելույթին հաջորդեց ակտիվ քննարկում-երկխոսությունը: