Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2026-2027 ուսումնական տարվա համար
Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը)՝ խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2026թ. սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրոսներ:
Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, սիրիահայ և լիբանանահայ ուսանողները, ինչպես նաև Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողները, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է։
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/
Մրցույթն անցկացվում է մարտի 2-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ։
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ aef@aef.am, կամ զանգահարել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։
