Հայկական և գերմանական մեկական հեքիաթների զուգորդական վերլուծություն թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
ՇՊՀ-ում կայացավ գիտական սեմինար, որի առանցքային թեման հայկական և գերմանական մեկական հեքիաթների զուգադրական վերլուծությունն էր:
Օրվա բանախոսն էր Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դասախոս, կենս. գիտ. թեկ., դոցենտ Ն. Ադամյանը:
Նա ներկայացրեց իր կողմից ուսումնասիրված Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» և Գրիմ եղբայրների «Խելացի Էլզան» հեքիաթները, ուշադրություն հրավիրելով՝ արևելյան և արևմտյան քաղաքակրթությունների, հասարակական մտածողության և տարբերությունների վրա:
Հիմնական ելույթին հաջորդեց ակտիվ քննարկում-երկխոսությունը: