«Հայաստանի տարբեր ջրամբարներում ապրող արծաթափայլ կարասի կենսաբանական առանձնահատկությունները» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
Արծաթափայլ կարասը Հայաստանի գրեթե բոլոր ջրամբարներում և գետերում հանդիպող ոչ բնիկ քաղցրահամ ջրերի ձուկ է, որի առկայությունը կարող է բացասաբար անդրադառնալ տեղական քաղցրահամ ջրերում հանդիպող ձկնատեսակների գոյության վրա:
Վերջին տարիներին կատարված հետազոտությունների արդյունքներին ու ոլորտային խնդիրներին գիտական սեմինարի շրջանակներում անդրադարձավ ՇՊՀ-ի Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Անգին Գրիգորյանը:
Բանախոսը ներկայացրեց հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Շիրակի մարզում կարասի տարածվածության և նրա կենսաբանական առանձնահատկությունների վերաբերյալ հետազոտության արդյունքները՝ վեր հանելով այլ ձկնատեսակների հետ մրցակցության և էկոլոգիական խորշեր զբաղեցնելու ռիսկերը:
Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում:
