Կույրերի միջազգային օրվան նվիրված միջոցառում ՇՊՀ-ում

«Տեսնենք աշխարհը միասին» խորագրով միջոցառում էր կազմակերպվել ՇՊՀ-ում՝ նվիրված Կույրերի միջազգային օրվան: Հասարակության խոցելի այս շերտի խնդիրների վերհանման և իրազեկման նպատակով ոլորտի ներկայացուցիչներին մեկ հարկի տակ էր հավաքել Հասարակական գիտությունների ֆակուլտետի Մանկավարժության ամբիոնի  դոցենտ ՆԳրիգորյանը:

Միջոցառմանը մասնակցում էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչները, «Փյունիկ» հաշմանդամների միության Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Ա. Նիկողոսյանը:

Միջոցառման կազմակերպիչներն իրենց ելույթներում փաստեցին, որ այս օրը ևս մեկ առիթ է խոսելու և մարդկանց իրազեկելու, որ տեսողության խնդիրներ ունենալը ամենևին չի նշանակում մնալ անտեսված: Միջոցառմանը ներկա խոցելի այս խմբի ներկայացուցիչները ցույց տվեցին իրենց հմտությունները համակարգչային գիտելիքների, մշակույթի և այլ ոլորտներում:

Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում:

« of 5 »