«Կինեմատիկական մոտեցումները մաթեմատիկական խնդիրներում» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ- ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը «Կինեմատիկական մոտեցումները մաթեմատիկական խնդիրներում» թեմայով, որի բանախոսն էր ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Մանուկյանը։

Հետազոտությունն իրականացվել էր ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի ֆինանսական աջակցությամբ՝ 25RG-5C032 ծածկագրով գիտական թեմայի շրջանակում։

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին կորերի տարբեր մաթեմատիկական բնութագրերի որոշման այլընտրանքային կինեմատիկական մեթոդներ, որոնք հիմնված են ֆիզիկական մոդելավորման ու մեխանիկական համակարգերի շարժման վերլուծության վրա:

Ցույց տրվեց թե ինչպես կարելի է ինտեգրալ հաշվի «ավանդական» գործիքակազմը փոխարինել ինտուիտիվ ֆիզիկական լուծումներով` վեր հանելով միջառարկայական խորքային կապերն ու խթանելով սովորողների ստեղծագործական մտածողությունը:

Հանդիպման ավարտին Վ․ Մանուկյանը պատասխանեց մասնակիցների հարցերին։

« of 2 »