«Կառավարման տեսության և պրակտիկայի փոխակերպումը 21-րդ դարում» 2-րդ միջազգային գիտագործնական գիտաժողով
Հայ-Ռուսական համալսարանի, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի, Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի, Երևանի պետական համալսարանի, Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանի (ք. Սոֆիա, Բուլղարիա), Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի, Կուբանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի և «Արարատբանկ» ԲԲԸ-ի կողմից 2025թ. նոյեմբերի 5-6-ը կազմակերպվում է «Կառավարման տեսության և պրակտիկայի փոխակերպումը 21-րդ դարում» խորագրով 2-րդ միջազգային գիտագործնական գիտաժողով:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Գիտաժողովը կանցկացվի առկա, հեռակա և հեռավար ձևաչափերով:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ. հոկտեմբերի 20-ը լրացնել մասնակցության հայտը՝ կցելով ներկայացվող պահանջներին համապատասխան նյութերը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):