«Լոմոնոսով-2026» ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների ամենամյա միջազգային գիտաժողով
Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի և Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի կողմից 2026թ. ապրիլի 17-ին կազմակերպվում է «Լոմոնոսով-2026» ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների ամենամյա միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են ռուսերենը և անգլերենը:
Գիտաժողովը կանցկացվի առկա և առցանց ձևաչափերով:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2026թ. մարտի 2-ը ներառյալ՝ լրացնելով մասնակցության հայտը և ուղարկելով անհրաժեշտ նյութերը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ—ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):