Իրազեկման հանդիպում հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսեցիների համար
ՇՊՀ-ի նիստերի դահլիճում այսօր կազմակերպվել էր իրազեկման հանդիպում Հասարակական գիտությունների, Բնագիտամաթեմատիկական, Հումանիտար գիտությունների ֆակուլտետների և Ռազմական ամբիոնի հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսեցիների համար:
Առաջինկուրսեցիներին շնորհավորեց և հորդորեց լավ սովորել ու խորացված ուսումնասիրել իրենց ընտրած մասնագիտությունը Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Ա. Վալեսյանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կրեդիտային համակարգի և բուհում գործող գնահատման կարգի առանձնահատկությունները:
Բուհի Ուսխորհրդի նախագահն էլ ներկայացրեց ուսանողական խորհրդի գործունեության և խորհրդի կազմում ընդգրկվելու ընթացակարգը:
Հանդիպումն անցավ հարցուպատասխանի մթնոլորտում: