Իսահակյանական թեմաներով սեմինար-քննարկում ՇՊՀ-ում

Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին անցկացվեց սեմինար-քննարկում, որի բանախոսն էր բ.գ.թ., դոցենտ Հովիկ Մելքոնյանը: Նա ներկայացրեց Ավ. Իսահակյանի որոշ ստեղծագործությունների մեկնություններ հաղորդակցման տարբեր տեսակների դիտանկյունից:

Սեմինար-քննարկման աշխատանքներին մասնակցում էին ՇՊՀ-ի դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև բուհի քոլեջի և ավագ դպրոցի ուսուցիչներ, ուսանողներ ու աշակերտներ:

Աշխատանքային հանդիպումն անցավ հարց ու պատասխանի, ակտիվ քննարկումների մթնոլորտում:

« of 17 »