«Ինչպես հաղթահարել սթրեսը և պահպանել հոգեկան հավասարակշռությունը» թեմայով սեմինար ՇՊՀ-ում
ՇՊՀ–ի Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնը հյուրընկալել էր կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Հայկ Բաղդյանին, ով արդյունավետ և ինտերակտիվ հանդիպում անցկացրեց «Հոգեբանություն» մասնագիտությամբ սովորող ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց սթրեսի հաղթահարման ուղիները, ինչպես նաև հաղթահարմանն ուղղված կիրառական տեխնիկաները: Հեղինակն անդրադարձավ և հանգամանորեն ներկայացրեց իր իսկ՝ «Փնտրիր ներսում» հեղինակային գրքի հիմնադրույթները:
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ակտիվ հարցուպատասխան բանախոսի և մասնակիցների միջև: