«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողով
Հայաստանի ազգային գրադարանի կողմից 2026թ. հոկտեմբերին կազմակերպվում է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի (Ոսկանյան Աստվածաշունչ) 360-ամյակին։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն և անգլերեն:
Գիտաժողովը կանցկացվի առկա և հեռավար ձևաչափերով:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026թ. ապրիլի 1-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել nlaconference2026@gmail.com էլ.հասցեին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):