Ընտանեկան բռնության իրավական հիմնախնդիրներին նվիրված դատախաղ ՇՊՀ-ում
Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների միջոցառումների ծրագիրը՝ ՇՊՀ-ի Պատմության և իրավագիտության ամբիոնում անցկացվեց հերթական դատախաղը՝ նվիրված ընտանեկան բռնության իրավական հիմնախնդիրներին։
Դատախաղի թիմերի մարզիչն էր Պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս, փաստաբան Հրանտ Մուրադյանը:
Իր խոսքում Պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչ Արշավիր Գասպարյանն անդրադարձավ դատախաղերի շարունակական կազմակերպման ու անցկացման կարևորությանը։
Դատախաղին մասնակցում էին համալսարանի տարբեր բաժինների ուսանողներ, որոնք ակտիվ կերպով ներգրավված էին դատավարության տարաբնույթ գործընթացներին։
Դատավարության մասնակիցների կողմից կատարվեցին դիտարկումներ և ուշագրավ նկատառումներ, որոնք ուղղված էին իրավական կրթության կարևորությանն ու այժմեականությանը։
