ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանը մեկնարկել է 2026-2027 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+  ակադեմիական  շարժունության  ծրագիրը, որին կարող են մասնակցել ՇՊՀ-ի բակալավրիատի (2-4-րդ կուրսերի ուսառողներ) և մագիստրատուրայի ուսանողները՝ ներքոհիշյալ մասնագիտությունների գծով։

Ակադեմիական շարժունությունն իրականացվում է 5 ամսով:

Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 5-ը ներառյալ: Հայտադիմումը պետք է լրացնել հետևյալ հղումով՝  https://uvamobplus2.uva.es/publico/apply

Նախքան դիմելը խնդրում ենք ուշադիր ծանոթանալ հետևյալ հղումներով ներկայացված տեղեկատվություններին.

https://uvamobplus2.uva.es/publico/courses

https://uvamobplus2.uva.es/publico/download/192/en/CONVOCATORIA_SMS_2627_EN.pdf

Ակադեմիական շարժունության նախորդ փուլերին մասնակցած ուսումնառողների փորձին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://erasmusplusuva.wordpress.com/

Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության կենտրոն՝ Բ2-16 սենյակ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00, ինչպես նաև գրել shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 077 069 126 հեռախոսահամարին:

Շարժունության ժամանակահատվածը:

  • 1-ին կիսամյակ՝ 01/09/2026 – 31/01/2027
  • 2-րդ կիսամյակ՝ 01/02/2027 – 30/07/2027

Մասնագիտությունները

  1. Կրթություն (միայն բակալավրիատ)
  2. Պատմություն և հնագիտություն (միայն բակալավրիատ)
  3. Լեզուներ (բակալավրիատ և մագիստրատուրա)
  4. Գրականություն և լեզվաբանություն (միայն բակալավրիատ)
  5. Լրագրություն և տեղեկատվություն (միայն բակալավրիատ)
  6. Բիզնես և վարչարարություն (բակալավրիատ և մագիստրատուրա)
  7. Իրավունք (միայն բակալավրիատ)
  8. Քիմիա (միայն բակալավրիատ)
  9. Ֆիզիկա (բակալավրիատ և մագիստրատուրա)
  10. Մաթեմատիկա (միայն բակալավրիատ)
  11. ՏՀՏ (միայն բակալավրիատ)
  12. Անտառագիտություն (միայն բակալավրիատ)
  13. Սոցիալական աշխատանք և խորհրդատվություն (միայն բակալավրիատ)
  14. Ճանապարհորդություն, զբոսաշրջություն (միայն բակալավրիատ):