ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Իսպանիայի Գրանադայի համալսարանը մեկնարկել է 2025-2026 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող են մասնակցել ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները՝ Գրանադայի համալսարանում առկա համապատասխան մասնագիտությունների գծով (անգլերեն լեզու և գրականություն, թարգմանչական գործ, ֆրանսերեն լեզու և գրականություն, տարրական մանկավարժություն, տնտեսագիտություն, մաթեմատիկա, ֆիզիկա և մաթեմատիկա) դասավանդելու համար, ինչպես նաև վարչական աշխատակիցները՝ Գրանադայի համալսարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներում վերապատրաստում անցնելու կամ միջազգային շաբաթին մասնակցելու նպատակով: Գրանադայի համալսարանի մասնագիտությունների ցանկին և կառուցվածքային ստորաբաժանումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://ugrcat.ugr.es/en/,   https://www.ugr.es/en:

Շարժունությունն իրականացվում է 5 աշխատանքային օրով, երկու տարբերակով.

Ակադեմիական շարժունություն, որի ժամանակ մասնակիցը հյուրընկալող համալսարանում միայն պետք է դասավանդի 8 ժամ։

  • Ակադեմիական շարժունություն, որը նախատեսում է մասնակցություն միայն վերապատրաստման աշխատանքներին, ինչպիսիք են.

ա) կառուցվածաքյին համապատասխան ստորաբաժանումներում անցկացվող աշխատանքային հանդիպում-քննարկումները, լաբորատոր աշխատանքը, բենչմարկինգը,

բ) մասնակցություն միջազգային շաբաթի աշխատանքներին, որոնք անցկացվելու են 2026 թվականի մարտի 16-ից 20-ը: Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով — https://forms.gle/yjC6JJxRZPHXws8D7:

գ) մասնակցություն միջազգային շաբաթի աշխատանքներին, որոնք անցկացվելու են 2026 թվականի մայիսի 11-ից 15-ը: Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով — https://forms.gle/BN7CaztiT1kuEQ6S9:

Վերապատրաստման մասնակիցը պետք է ընտրի վերոնշյալ տարբերակներից միայն մեկը:

Դիմորդների ընտրությունը կատարվում է մրցույթով, որին մասնակցելու համար անհրաժեշտ է ՇՊՀ արտաքին համագործակցության կենտրոն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Անձնագրի պատճեն,
  2. Ինքնակենսագրական (CV)` Europass ձևաչափով,
  3. Մոտիվացիոն նամակ,
  4. Հայտադիմում,
  5. Դասավանդման/վերապատրաստման համաձայնագիր (նախնական տարբերակ),
  6. Օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ,
  7. Շարժունության ընթացքում նախատեսված դասախոսությունների թեմաները (դասավանդման դեպքում)։

Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը՝ սույն թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ։

Ավելի մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

#ՇՊՀ արտաքին համագործակցության կենտրոնը բուհի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար, ըստ նրանց հետ համաձայնեցված ժամանակացույցի, կանցկացնի իրազեկող աշխատանքային հանդիպումներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00-ն կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության կենտրոն՝ Բ2-16 սենյակ, ինչպես նաև գրել նամակ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 077 069 126 հեռախոսահամարին: