ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանը մեկնարկել է 2025-2026 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող են մասնակցել ՇՊՀ-ի բոլոր աշխատակիցները՝ Վալլադոլիդի համալսարանում գործող համապատասխան մասնագիտությունների գծով (բացառությամբ հոգեբանության, հայոց լեզվի և գրականության, ՆԶՊ-ի և ռուսաց լեզվի և գրականության): Վալլադոլիդի համալսարանի մասնագիտությունների ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով — https://uvamobplus2.uva.es/publico/courses:
Շարժունությունն իրականացվում է 5 աշխատանքային օրով, երկու տարբերակով.
- Ակադեմիական շարժունություն, որի ժամանակ համադրված են դասավանդումն ու վերապատրաստումը: Մասնակիցը պարտադիր պետք է դասավանդի 4 ժամ, ինչպես նաև մասնակցի հյուրընկալող համալսարանում անցկացվող վերապատրաստման աշխատանքներին, ինչպիսիք են՝ աշխատանքային հանդիպում-քննարկումները, լաբորատոր աշխատանքը, բենչմարկինգը։
- Ակադեմիական շարժունություն, որը նախատեսում է մասնակցություն միայն վերապատրաստման աշխատանքներին։
Դիմորդների ընտրությունը կատարվում է մրցույթով, որին մասնակցելու համար անհրաժեշտ է ՇՊՀ արտաքին համագործակցության կենտոն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Անձնագրի պատճեն
- Ինքնակենսագրական (CV)` Europass ձևաչափով
- Մոտիվացիոն նամակ
- Հայտադիմում
- Դասավանդման (վերապատրաստման) համաձայնագիր (նախնական տարբերակ)
- Լեզվաիմացությունը հավաստող փաստաթուղթ (Language Assessment Sheet)
- Շարժունության ընթացքում նախատեսված դասախոսությունների թեմաները
- Նամակ-երաշխավորագիր (Recommendation Letter)
Ծրագիրը հոգում է շարժունությանն առնչվող բոլոր ֆինանսական ծախսերը:
Դիմում-հայտերը պետք է ուղարկվեն առցանց հետևյալ հղումով՝ https://uvamobplus2.uva.es/publico/apply , մինչև սույն թվականի նոյեմբերի 3-ը։
Ավելի մանրամասն տեղեկատվությանը կարող ենք ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://shsu.am/wp-content/uploads/2025/10/EN_CONVOCATORIA_STAFF_ENTRANTE.pdf
ՇՊՀ արտաքին համագործակցության կենտրոնը բուհի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար, ըստ նրանց հետ համաձայնեցված ժամանակացույցի, կանցկացնի իրազեկող աշխատանքային հանդիպումներ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության կենտրոն՝ Բ2-16 սենյակ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով, կամ զանգահարել 077 069 126 հեռախոսահամարով:
Վալլադոլիդի համալսարանի մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով — https://universityofvalladolid.uva.es/ :