«Էլեկտրոնային պորտֆոլիոների ներդրումը բակալավրի կրթական ծրագրերում» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
ՇՊՀ-ի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Օտար լեզուների և գրականության ամբիոնում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը, որը նվիրված էր բակալավրի կրթական ծրագրերում ուսանողի էլեկտրոնային թղթապանակի (պորտֆոլիոյի) ներդրմանը։
Էլեկտրոնային թղթապանակն ուսումնառողների համար ստեղծում է ինտերակտիվ և մասնագիտական հարթակ՝ ուսումնառությունը, հմտությունները և փորձը համախմբված ձևաչափով ներկայացնելու նպատակով։
Թեման ներկայացրեց ամբիոնի դասախոս, մ․գ․թ․ Նելլի Նալբանդյանը։ Բանախոսը կարևորեց էլեկտրոնային թղթապանակի դերը բարձրագույն կրթության մեջ՝ որպես ավանդական գնահատման մեթոդների ժամանակակից այլընտրանք և ավելի համապարփակ ու ճկուն գնահատման գործիք։
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում: