Զբոսաշրջային քարտեզներ կազմելու փորձի ներկայացում ՇՊՀ-ում

Նոյեմբերի 14-ին Շիրակի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հանդիպեց բուհի Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի դասախոսների և ուսանողների հետ՝ նրանց ներկայացնելով զբոսաշրջային քարտեզներ կազմելու իր սեփական փորձը։
 Հանդիպման ընթացքում Լևոն Բարսեղյանը մանրամասն ներկայացրեց Գյումրու առաջին ուղեցույց քարտեզի ստեղծման, խմբագրման և լրամշակման պատմությունը։ Նա ընդգծեց, որ քարտեզի ստեղծման գործընթացը երկար ճանապարհ է անցել և տարիների աշխատանքի արդյունք է։ Քարտեզի առաջին տարբերակը ստեղծվել է 2004 թվականին, իսկ վերջնական լրամշակումները կատարվել են 2013 թվականին։ Քարտեզի ստեղծման համար օգտագործվել են քաղաքի նախկինում ստեղծված հատակագծերը և ուսումնասիրվել են տարբեր երկրների քարտեզագրական փորձերը։
 Լևոն Բարսեղյանի խոսքով, թեև մեր օրերում լայն կիրառություն ունեն թվային քարտեզները, հատկապես Google Maps-ը, բայց տարբեր ոլորտներում թղթե քարտեզների օգտագործման անհրաժեշտությունը միշտ կա։