«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի թիմն այցելելու է Շիրակի պետական համալսարան

Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» թիմը կունենա հանդիպում Շիրակի պետական համալսարանի ուսանողների հետ։
Հանդիպման ընթացքում կիմանաք՝

  • ինչպե՞ս կարող եք ձեր մասնագիտական գիտելիքներն ու մարդկային ներուժը ներդնել Հայաստանի համայնքներում կրթական հավասարության առաջմղման գործում,
  • ի՞նչ հնարավորություններ է առաջարկում հիմնադրամը ուսուցչի և առաջնորդի ճանապարհին,
  • ինչպե՞ս է ծրագիրը աջակցում մասնակիցներին անձնական և մասնագիտական զարգացման գործընթացում։
  • Վայրը՝ Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճ։

Օրը և ժամը՝ 21.11.2025, 13:30։
Հրավիրվում են բակալավրի և մագիստրոսի ավարտական կուրսի ուսանողները:

Միացի՛ր հանդիպմանը և պարզի՛ր, թե ինչպես կարող ես քո մասնակցությամբ փոխել կրթության ապագան Հայաստանում։