Դասախոսություն՝ նվիրված Զավեն Կոշտոյանի 85-ամյակին

Շիրակի պետական համալսարանի Սպորտի և արվեստի ամբիոնում տեղի ունեցավ դասախոսություն՝ նվիրված Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Զավեն Կոշտոյանի 85-ամյակին։

Բանախոսը՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արաքսյա Մարգարյանը, ներկայացրեց Զ․ Կոշտոյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը։

Ա․ Մարգարյանի խոսքերով` Կոշտոյանն ապրեց ստեղծագործելով ու ստեծագործեց ապրելով` իր սիրելի քաղաքին պատգամելով սեր ու նվիրում իսկական արվեստին ու համամարդկային արժեքներին: Հավատարիմ մնալով մարդու հումանիստական տեսլականին` Վարպետը զարգացրեց գյումրեցիների կերպարների ներկայացումը հայ քանդակագործության մեջ՝ դառնալով Գյումրիի քանդակագործական դպրոցի հիմնադիրներից:

Միջոցառման ընթացքում ներկաները պատմեցին իրենց հիշողությունները Զավեն Կոշտոյանի մասին, իսկ հանդիպման ավարտին դիտեցին ռեժիսոր Գառնիկ Սարգսյանի փաստագրական ֆիլմը՝ նվիրված Վարպետի կյանքին և գործունեությանը։