Գյումրու բուհերի հավաքական թիմը դուրս եկավ «Ֆուտզալի Գավաթ»-ի կիսաեզրափակիչ

ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի «Ֆուտզալի Գավաթ» առաջնության 1/4 եզրափակչում Շիրակի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հավաքական թիմը համառ պայքարի և նպատակասլաց խաղի արդյունքում 8։5 հաշվով հաղթանակ է գրանցել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ փուլ։
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում շարունակական հաղթանակներ։