«Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի կանաչապատման խնդիրները» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի կանաչապատման հարցերին առնչվող թեմայով գիտական սեմինարի ժամանակ իր ուսումնասիրություններն ու եզրահանգումները ներկայացրեց կենս. գիտ. թեկ., դոցենտ Անուշ Խաչատրյանը:

Մասնավորապես՝ նա նշեց, որ Անի թաղամասի  դենդրոֆլորայում հանդիպում են 62 տեսակի ծառաբույսեր:  Առավել հաճախ հանդիպում են վարդազգիներից 12 տեսակ ծառաբույսեր, քանի որ բնակչությունը  տարերային կանաչապատում իրականացնելիս գերադասել է մրգատու և պտղատու ծառատեսակները:

Սեմինարն անցավ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում:

« of 2 »