Գյումրեցի ուսանողները ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերի ֆուտզալի առաջնության չեմպիոն
Շիրակի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկ համալսարանի Գյումրու մասնաճյուղերի ուսանողների հավաքական թիմը նախօրեին դարձավ ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերի ֆուտզալի առաջնության չեմպիոն:
Գյումրեցի ուսանողների հավաքականը եզրափակիչ մրցափուլում իր ուժերը չափեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի թիմի հետ:
Համառ ու դիտարժան խաղի արդյունքում գյումրեցի մարզիկները 5:1 հաշվով հաղթանակ տոնեցին և նվաճեցին չեմպիոնի պատվավոր կոչումը:
Հիշեցնենք, որ նախորդ ուսանողական խաղերի ընթացքում ֆուտզալի մեր թիմը ևս երկու անգամ արժանացել է չեմպիոնի, իսկ մեկ անգամ գրավել է երկրորդ պատվավոր հորիզոնականը:
ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները ջերմորեն շնորհավորում են մեր ուսանողներին հաղթանակի ուրախալի առիթով՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ։