«Գիրն ու գրամոքումը՝ ինքնության հաստատման հոգեբանական ցուցիչ» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ում այսօր դարձյալ գիտական սեմինարի օր էր:  «Գիրն ու գրամոքումը՝ ինքնության հաստատման հոգեբանական ցուցիչ»  թեմայի լուսաբանմամբ մի հարկի տակ էին համախմբել Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս հ․գ․թ., դոցենտ Կարինե Սահակյանը և ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ռոզա Հովհաննիսյանը։

Այսօրվա քննարկման թեման առնչվում էր ժողովրդական պաշտամունքի առարկա սուրբ գրքերին, որոնք Շիրակի մարզում գերազանցապես կոչվում են Տան սուրբ։

Բանախոս Կ. Սահակյանն իր ելույթում ներկայացրեց թեմայի վերաբերյալ արված ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները՝  նշելով, որ մշակել և իրականացրել են ծրագրեր՝ հիմնված հայ գրի ու մշակույթի, ազգաբանության, բանահյուսության, ավանդույթների, ծեսերի, սովորույթների վրա։

Հանդիպումն անցավ անմիջական և ջերմ մթնոլորտում:

« of 18 »