Գիտական սեմինար «Փոքրասիական մողեսի տարածվածությունը Հայաստանի տարբեր մարզերում» թեմայով
ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի Կենսաբանության և քիմիայի ամբիոնում իրականացվեց հերթական գիտական սեմինարը, նվիրված ՀՀ-ի տարբեր մարզերում փոքրասիական մողեսի (Parvilacerta parva) տարածվածությանը: Թեման ներկայացրեց ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Անգին Գրիգորյանը:
Բանախոսն անդրադարձավ կենդանու տարածվածությանը և բնապահպանական խնդիրներին: Այն գրանցված է ՀՀ-ի կենդանիների կարմիր գրքում՝ որպես կրիտիկական վտանգված տեսակ:
Հետազոտվել են նախկինում հայտնի արեալները և հայտնաբերվել են կենդանու նոր բնակատեղեր: Տվյալները քարտեզագրվել են և կազմվել են նաև կանխատեսող քարտեզներ՝ կլիմայական փոփոխությունների հետ կապված:
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում: