Գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Կենաբանության և քիմիայի ամբիոնում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը:

Բանախոսը՝ կենս.գիտ.թեկ., դոցենտ Ն. Ադամյանը, ներկայացրեց «Խնդրահարույց (պրոբլեմային) իրավիճակների առաջադրումը որպես ինտերակտիվ ուսուցման և սովորողների մտածողության զարգացման միջոց»  թեմայով զեկույցը՝ առաջարկելով լուծման իր տարբերակները:

Նա  կենսաբանության տարբեր բաժիններին առնչվող  պրոբլեմային հարցադրումները ներկայացրեց «Կենսապոլիմերներ, սպիտակուցների կառուցվածքը» թեմայի  դասավանդման օրինակով:

Սեմինարն ընթացավ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում:

« of 2 »