Գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետի Մանկավարժության ամբիոնում տեղի ունեցավ «Բուլինգի հաղթահարումը որպես սովորողների սոցիալականացման անհրաժեշտ պայման արդի կրթական համակարգում» թեմայով գիտական սեմինար: Բանախոսն ամբիոնի դասախոս, մ․գ․թ․Անահիտ Զադոյանն էր:

Հանդիպման ընթացքում Ա. Զադոյանը ներկայացրեց բուլինգի սոցիալ-հոգեբանական  բնութագրերը, դրա առաջացման գործոնները կրթական միջավայրում, ինչպես նաև դրա բացասական ազդեցությունը սովորողների սոցիալականացման գործընթացի վրա։

Ա. Զադոյանը խոսեց բուլինգի տարբեր դրսևորումների մասին՝  ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և կիբերբուլինգ, ինչպես նաև անդրադարձավ դրանց կանխարգելման ու հաղթահարման ժամանակակից մոտեցումներին։

Քննարկման ընթացքում բանախոսն ընդգծեց մանկավարժների, հոգեբանների և ծնողների համագործակցության կարևորությունը բուլինգի  կանխարգելման գործընթացում։

« of 2 »