Գիտական սեմինար ՇՊՀ-ի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում
Այսօր Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ գիտական սեմինար՝ «Խոսքի գեղագիտության հարցեր՝ ըստ Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա մահարի» պոեմում ձևի պարագայի արտահայտության» թեմայով:
Բանախոսը Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Մ. Խաչատրյանն էր, անդրադարձավ լեզվի տարբերակային ձևերին, գրական լեզվի զարգացման ընթացքին և գեղարվեստական լեզվի առանձնահատկություններին:
Խոսքի գեղագիտությունը՝ իբրև թեմա, միանգամայն հրատապ է և արժեքավոր: Թերևս դրանով էր պայմանավորված ուսանողների և դասախոսների հետաքրքրությունն ու ակտիվ մասնակցությունը քննարկմանը: