Գիտական սեմինար ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում
«Շիրակի մարզում սիսեռի հատիկակերի /Bruchidiusincarnates Boh/ դեմ ինսեկտիցիդային հատկություններով օժտված որոշ բույսերով պայքարի միջոցառումների գնահատում» թեմայով գիտական սեմինար անցկացվեց ՇՊՀ-ում, որի բանախոսն էր Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Կարինե Պետրոսյանը:
Նա խոսեց Շիրակի մարզում սիսեռի հատիկակերի դեմ թունաքիմիկատներին այլընտրանք հանդիսացող ինսեկտիցիդային հատկություններով օժտված որոշ բույսերով պայքարի միջոցառումների գնահատման մասին:
Բանախոսի հավաստմամբ՝ ներկայումս վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարում որոշակի տեղ է հատկացվում էկոլոգիապես մաքուր, բուսական ծագման պատրաստուկների օգտագործմանը։
Արդյունքում ստացվում է էկոլոգիապես համեմատաբար մաքուր սնունդ, որը նպաստում է մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրի պահպանմանը։ Անդրադառնալով խնդիրներին՝ Կ. Պետրոսյանը մատնանշեց մի քանի հարցեր, որոնց շուրջ էլ կատարվել էին հետազոտությունները:
Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում: