Գիտական սեմինար «Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը և ազգային ինքնաճանաչման խնդրականը» թեմայով
ՇՊՀ-ի Պատմության և իրավագիտության ամբիոնում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը՝ «Գրիգոր Նարեկացու» Մատյան ողբերգության» պոեմը և ազգային ինքնաճանաչման խնդրականը» թեմայով։
Բանախոսն էր փ․գ․թ․, դոցենտ Հ․ Հարոյանը։
Հանդիպման ընթացքում նա կարևորեց Նարեկացու մարդաբանական հայեցակարգը, գիտակցական հավատը՝ որպես ինքնափրկության միջոց։
Հ․ Հարոյանը առանձնացրեց Նարեկացու հայեցակարգը պատմության դասերի տեսանկյունից՝ ամենամեծ դասը համարելով համախմբվածությունը, ինքնուրույնությունը և ինքնափրկությունը։ Ըստ բանախոսի՝ Նարեկացու աշխատությունը պետք է համարել ոչ միայն Ողբերգություն, ինչպես այն վերնագրել է Նարեկացին, այլև Աղոթագիրք։
Թեմայի մեկնաբանությանը հաջորդեց ակտիվ հարց ու պատասխանը։