Գենդերային քաղաքականության իրականացման շրջանակներում ուսանողական ընթերցումներ ՇՊՀ-ում

Գենդերային քաղաքականությանն առնչվող հարցերի շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 4-ին ՇՊՀ Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնում կազմակերպվեցին ուսանողական ընթերցումներ՝ նվիրված գենդերային բռնության դրսևորումների տիպաբանությանը, ընտանեկան բռնության դեմ պաշտպանության ինստիտուցիոնալ մեխանիզմներին և բռնության կանխարգելման ժամանակակից մոդելներին։

Միջոցառման հիմնական զեկուցողներն էին «Հոգեբանություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Կատյա Մարգարյանը և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Էլմիրա Կյուրեղյանը։

Քննարկումները տեղի ունեցան ինտերակտիվ ձևաչափով՝ ներառելով հարց-պատասխանի փուլ, որն ապահովեց հանդիպման արդյունավետությունն ու մասնակիցների ներգրավվածությունը։

« of 3 »