Գենդերային հարցերին նվիրված սեմինար ՇՊՀ-ում
Մարդու իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում ՇՊՀ-ի Պատմության և իրավագիտության ամբիոնը կազմակերպել էր սեմինար՝ «Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության համակարգը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Սեմինարի բանախոսն էր իրավագիտության բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Ջուլիետա Պստեյանը: Նա անդրադարձավ ոչ միայն կանանց ու երեխաների իրավունքները կարգավորող միջազգային փաստաթղթերին և նորմատիվ-իրավական ակտերին, այլև ՀՀ գենդերային հայեցակարգին, Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասին օրենքին: Բանախոսը նշեց այդ օրենքների անհրաժեշտությունը՝ միաժամանակ քննարկելով նաև հասարակության մեջ տիրող տրամադրություններն ու վերաբերմունքը, մտահոգություններն ու մարտահրավերները:
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում:
Սեմինարի ավարտին, կարևորելով «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը», ՇՊՀ-ի Պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչ Ա.Գասպարյանը նշեց նման քննարկումների անհրաժեշտությունն ու արդիականությունը: