Գավառի պետական համալսարանի ամենամյա 29-րդ գիտաժողով

Գավառի պետական համալսարանի կողմից 2026թ. մայիսի 2-ին և 3-ին կազմակերպվում է ամենամյա 29-րդ գիտաժողովը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովը կանցկացվի առկա-առցանց ձևաչափով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026թ. ապրիլի 15-ը լրացնել մասնակցության հայտը, իսկ զեկուցումներն ուղարկել info@gsu.am, infogsu@mail.ru էլ. հասցեներին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):