«Բանկային համակարգ. կայունություն և զարգացման հեռանկարներ» 16-րդ միջազգային գիտագործնական գիտաժողով

Պոլեսիայի պետական համալսարանը 2025թ. հոկտեմբերի 24-ին կազմակերպում է «Բանկային համակարգ. կայունություն և զարգացման հեռանկարներ» 16-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովը:

Գիտաժողովը կանցկացվի հեռավար ձևաչափով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ. հոկտեմբերի 20-ը մասնակցության հայտն ուղարկել feifconf@list.ru  էլ. հասցեին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):