Բազկամարտի ներբուհական առաջնություն ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Սպորտի և արվեստի ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց բազկամարտի ներբուհական առաջնություն (աղջիկներ): Առաջնությանը մասնակցում էին շուրջ 30 ուսանողուհիներ համալսարանի երեք ֆակուլտետներից:

Թեժ, անզիջում և համառ պայքարի արդյունքում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ․

մինչև 55կգ քաշային կարգում՝

1-ին հորիզոնական — Սեդա Խաչատրյան («Անգլերեն և գրականություն», 1-ին կուրս),
2-րդ հորիզոնական – Սուսաննա Գասպարյան («Թարգմանչական գործ (անգլերեն և ռուսերեն», 2-րդ կուրս),
3-րդ հորիզոնական – Տատյանա Հովհաննիսյան — («Ռուսերեն և գրականություն», 2-րդ կուրս):

55կգ և բարձր քաշային կարգում՝

1-ին հորիզոնական – Մարիամ Ենգոյան («Մաթեմատիկա», 1-ին կուրս),
2-րդ հորիզոնական – Էլեն Ավետիսյան («Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», 1-ին կուրս),
3-րդ հորիզոնական – Սաթենիկ Ղազարյան — («Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», 1-ին կուրս):

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր հաղթանակներ։