«Արժեքների վերագնահատության հիմնահարցը 20-րդ դարասկզբի հայ գրականության մեջ» խորագիրը կրող գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ում տեղի է ունեցել «Արժեքների վերագնահատության հիմնահարցը 20-րդ դարասկզբի հայ գրականության մեջ» խորագիրը կրող գիտական սեմինար:

Բանախոսը՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի  դոցենտ, բ.գ.թ. Լուսինե Մանասյանը, ներկայացրեց  20-րդ դարասկզբի թե՛ արևմտահայ, թե՛ արևելահայ իրականության մեջ՝ հասարակական, գրական, գեղագիտական ոլորտներում, ազգային ոգու, ազգային ինքնության որոնման, ժողովրդի բարոյական գիտակցության կազմակերպման, նրա հոգևոր վերածննդի և ինքնահաստատման գաղափարները։ Ինչպես ամեն մի ժողովուրդ, հայ ժողովուրդը նույնպես նոր ժամանակներում ձգտել  է վերագտնել իր ոգու ինքնությունը, ստեղծել օտար ազդեցություններից զերծ, ինքնուրույն ազգային մշակույթ՝ քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիքում իր հաստատուն տեղն ունենալու համար։ Այս տեսանկյունից նա շեշտեց արևմտահայ գրող, գրաքննադատ Հակոբ Օշականի և արևելահայ   բանաստեղծ Վահան Տերյանի մոտեցումները, որոնք հայոց աշխարհի արևմտյան և արևելյան հատվածներում իրարից անկախ մտահոգված էին միևնույն խնդրի լուծման ուղիների որոնմամբ:

Սեմինարի ընթացքում ներկայացված թեմայի շուրջ իրենց կարծիքներն ու դիրքորոշումները հայտնեցին թե՛ պրոֆեսորադասախոսական կազմի, թե՛ ուսանողության ներկայացուցիչները:

« of 10 »