«Արդի հայկական հասարակության մեջ մշակութային և ավանդույթային կարծրատիպերի հիմքով գենդերային խտրականության և բռնության խնդիրները» թեմայով սեմինար ՇՊՀ-ում:
Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների միջոցառումների շրջանակում ՇՊՀ-ի Պատմության և իրավագիտության ամբիոնում անցկացվեց «Արդի հայկական հասարակության մեջ մշակութային և ավանդույթային կարծրատիպերի հիմքով գենդերային խտրականության և բռնության խնդիրները» թեմայով սեմինար։
Բանախոսն էր «Իրավագիտություն« կրթական ծրագրի պատասխանատու, պ,գ․թ., դոցենտ Արտակ Հովհաննիսյանը:
Բացման խոսքում Պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչ Արշավիր Գասպարյանը կարևորեց նման թեմաների ուսումնասիրման արդիականությունը, հրատապությունը և իրավական պաշտպանվածության անհրաժեշտությունը։
Բանախոսն անդրադարձավ արդի հայ հասարակության մեջ մշակութային և ավանդույթային կարծրատիպերի հիմքով գենդերային խտրականության և բռնության հիմնախնդիրներին, կրթական, քաղաքական, տնտեսական, ընտանեկան ոլորտներում գենդերային խտրականության դրսևորումներին և առկա մարտահրավերներին։
Հատուկ անդրադարձ կատարվեց այն ուղղություններին, որոնց շրջանակներում ձեռնարկվել են քայլեր գենդերային խտրականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Առանձնահատուկ կարևորվեց իրազեկման դերը և քաղաքացիական հասարակության մասնակցությունը։
Սեմինարի ընթացքում հնչեցին ուշագրավ դիտարկումներ ու հարցադրումներ, որոնք քննարկվեցին կառուցողական մթնոլորտում։
